|
2007 թ,
Նոյեմբերի 19
Affaires
Intérieures
Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակը Ալեքսանդր Արզումանյանին
Ալիկ ջան.
Ընդունելով հանդերձ բաց նամակի ձեւով ինձ ուղղված
երկխոսության կոչը, դժվար էր վշտիս օրերին գրիչ վերցնել: Սակայն նկատի
ունենալով մեր երկխոսության լրջությունն ու կարեւորությունը, կարողացա
ուժ գտնել եւ անցնել գործի:
Օգտվելով առիթից, ընդունելով քո եւ բազմաթիվ
ընկերների ցավակցությունը, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում
բոլոր այն մարդկանց, ովքեր կիսեցին իմ եւ ընտանիքիս վիշտը:
Վերջին տարիներին հաճախ եմ կրկնել այն միտքը, որ
մենք՝ հայերս, համախմբվելու ենք, եւ դա տեղի է ունենալու առանց մեր
որոշման, տեղի է ունենալու աներեւույթ գերուժի պարտադրանքով, որին
պայմանական անվանում ենք «ժամանակ»: Այո, ժամանակներն են մեզ ստիպում
հավաքվելու իրար գլխի: Հեռակա կարգով ես ու դու իրար ճանաչել ենք,
սակայն, ի դժբախտություն մեզ, լինելով գաղափարաքաղաքական տարբեր
ճամբարների ներկայացուցիչներ, հանուն մեր երկրի եւ մեր ժողովրդի
ապագայի, մեր մեջ ուժ չենք գտել իրար հետ երկխոսելու: Բայց ժամանակը
մեզ պարտադրեց դա անել:
Երկուսիս կամքից անկախ, չորս ամիս գտնվեցինք
հարեւան բանտախցերում: Ճիշտ է, այնտեղ չէինք կարողանում բանավոր կամ
գրավոր հաղորդակցվել, սակայն դա տեղի էր ունենում մտովի: Ես վստահ եմ,
որ երկուսս էլ այնտեղ նույնանման մտորումների մեջ էինք, եւ այս բաց
նամակների տեսքով երկխոսությունը լինելու է ընդամենը այդ օրերի մեր
մտորումների սղագրությունը:
Ուզում եմ հիշեցնել, որ քո «Քաղաքացիական
անհնազանդություն» եւ մեր «Հայ կամավորականների համախմբում»
նախաձեռնությունների միաժամանակ ծնվելու փաստը նույնպես պատահական չի
կարելի համարել եւ պետք է վերագրել ժամանակների հրամայականին:
Այո, դու ճիշտ ես, երբ ասում ես, որ այսօր վտանգի
ճակատային գիծը անցնում է մեր էության եւ խորթ էության միջեւ: Այս
վտանգի առկայությունը պետք է սթափեցնի մեզ, պարտադրի մի կողմ դնել
տարաբնույթ գաղափարաքաղաքական իզմերի, ըստ էության օտարի կողմից
ներմուծված եւ արհեստական պառակտվածություն առաջ բերած վիճակը: Այս
վիճակից միշտ օգտվել եւ օգտվելու են էությամբ հակահայ ուժերը, հանձինս
Քոչարյան-Սերժիկ հայտնի զույգի, որոնց ձեւավորած ռեժիմը վերջերս Լեւոն
Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ բնութագրեց՝ անվանելով այն
մոնղոլա-թաթարական: Ուստի, եկող օրերի մեր խոհերն ու գործնական քայլերը
պետք է ուղղված լինեն առկա հակահայ ռեժիմի տապալմանը:
Վերադառնալով իզմերին (նացիոնալիզմ, սոցիալիզմ,
լիբերալիզմ...), որի պատճառով մեզ նման հազարավոր հայ մարդիկ իրարից
հեռու են մնացել, եւ գիտակցելով այս սխալ ընթացքը, մենք այսօր պետք է
խոսենք միայն մեր մեջ առկա գաղափարների, ցանկությունների,
ընդհանրությունների մասին, որոնք, կարծում եմ, անհամեմատ ավելի շատ են,
քան հակասությունները: Իսկ հակասությունների մասին մենք կարող ենք
քաղաքակիրթ եւ բարեկիրթ ձեւով բանավիճել միայն այս ռեժիմը տապալելուց
հետո, եւ որի նպատակը պետք է լինի որոնել ու գտնել առկա գաղափարների
ոսկե միջինը, որը միգուցե օրին՝ հավակնությունն ունենա կոչվելու «Հայկական
գաղափարաբանություն», «Կառավարման հայկական մոդել» եւ այլն:
Այսօր ես ու Վարդանը գտնվելով բանտում, ոչ միայն
լավատեղյակ ենք դրսի անցուդարձին, այլ նաեւ զգում ենք օր օրի թափ առնող
հայաստանյան ազատագրման նոր շարժումը, նրա շունչն ու ոգին, որի
մասնակիցը կուզեինք տեսնել ընդդիմադիր բոլոր գործիչներին: Այս իմաստով
մեզ համար շատ ուրախալի եւ ողջունելի է Ստեփան Դեմիրճյանի միավորման,
համախմբման որոշումը: Հույս ունենք, որ առաջիկա օրերին մնացած
ընդդիմադիր գործիչները նույնպես կընդունեն նման որոշումներ:
Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այս ռեժիմը
իրենից մեծ բան չի ներկայացնում, եւ նրան տապալելը շատ դժվար չէ: Դա
գլխավորապես կախված է ընդդիմության համախմբվածությունից,
կազմակերպվածության եւ վճռականության հանգամանքներից: Մեր կյանքում
ամեն ինչ չէ, որ որոշվում է նյութական հարթությունում, այսինքն՝ եթե
նրանք ունեն շատ փող եւ բիրտ վարչական մեքենա, դա երբեք չի նշանակում,
թե հզոր են, որովհետեւ հզորությունը գտնվում է այլ հարթության մեջ: Դա
է ոգին ու հոգին, որը Աստված չի խնայել եւ բավարար չափով շնորհել է հայ
ազգին:
Եվ այսպես, ամփոփելով իմ առաջին նամակը, Ձեզ եմ
միանում, ասելով՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»:
Ընկերական ջերմ բարեւներով՝ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ
|
|
2007
թ,
Նոյեմբերի 16 Affaires Intérieures
ԲՈՂՈՔԻ
ԵՐԹ ՍԵՖԻԼԱՅՆԻՆ ԵՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ԱԶԱՏ
ԱՐՁԱԿԵԼՈՒ
ՊԱՀԱՆՋՈՎ
Ժիրայր Սէֆիլյանի
եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն տեղեկացնում է, թե Շուշիի
առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա
զինակից Վարդան Մալխասյանին ազատ արձակելու պահանջով երթը տեղի կունենա
երկուշաբթի, նոյեմբերի 19-ին: Այն կսկսվի Ազատության հրապարակից ժամը
16.00-ին եւ կավարտվի կառավարության եւ արդարադատության նախարարության
շենքերի մոտ: Երթի մասին քաղաքապետարանը իրազեկված է:
|
ՄԵՐ
ԳՈՐԾԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ
Է |
|
|
|
Բաց
նամակ
Ժիրայր
Սեֆիլյանին
Սիրելի
Ժիրայր.
Վաղուց
պատրաստվում
էի
քեզ
գրել,
բայց
գրել՝
հենց
բաց
նամակ,
որովհետեւ
այսօրվա
Հայաստանում
այն,
ինչ
կարող
ենք
իրար
ասել
մենք՝
քաղաքական
հայացքներով
միմյանցից
գուցե
եւ
շատ
տարբեր,
երկրի
ներկայիս
վիճակը
հանդուրժել
անկարող
երկու
հայ
մարդ,
կարեւոր
է
ոչ
միայն
մեր,
այլ
նաեւ
շատ
ու
շատ
ուրիշ՝
կյանքը
բնականոն
հուն
վերադարձնել
ձգտող
այլ
անձանց
համար:
Սակայն
տխուր
իրադարձությունները
հետեւում
էին
մեկմեկու՝
թույլ
չտալով
գրիչ
վերցնել։
Այսօր
էլ
քեզ
դիմում
եմ
հոգու
մեծ
ցավով՝
իմ
եւ
բազմաթիվ
իմ
ընկերների
անունից՝
խոր
ցավակցություն
հայտնելով
սիրելի
մայրիկիդ՝
տիկին
Սիմայի
վաղաժամ
մահվան
կապակցությամբ:
Ընդամենը
մեկ
շաբաթ
է
անցել
մեր
երկուսի
բարեկամ,
մեծ
հայ
մարդու՝
Ռաֆայել
Ղազարյանի
ցավալի
կորստից:
Ցավալի
ոչ
միայն
մեզ
համար,
այլեւ
ողջ
հայության:
Այս
երկու
իրադարձություններում,
մեծ
ցավից
բացի,
մի
տխուր
ընդհանրություն
կա:
Մերժվեց
Ռաֆայել
Ղազարյանի
բաղձանքը՝
հանգրվանել
Եռաբլուրում,
իր
կրտսեր
մարտական
ընկերների
շարքում,
իսկ
Սփյուռքից
հայրենիք
վերադարձած,
հայրենիքի
մղած
բոլոր
մարտերին
մասնակցած
նվիրյալին
շարունակեցին
պատանդ
պահել՝
անտեսելով
մոր
առողջական
վիճակի
կտրուկ
վատթարացումը:
Այս
վերջին
դեպքերն
արդեն
լրիվ
այլ
հարթությունից
են.
սա
ո՛չ
ժողովրդական
ունեցվածքի
թալան
է,
ո՛չ
քաղբանտարկյալների
անօրեն
հալածանք,
ո՛չ
պետական
շահերն
անձնականով
փոխարինում,
այլ՝
մարդկային
կերպարանքի,
հայ
մարդու
էության
այլակերպում:
Սա
նշանակում
է,
որ
մենք
մոտեցել
ենք
մի
շատ
վտանգավոր
եզրի,
որից
հետո
մենք
արդեն
չկանք,
որից
հետո
ինչ
որ
կա՝
դա
մեր
երկիրը
չէ,
մենք
չենք,
այլ
օտար,
մեզ
լիովին
խորթ
մի
իրողություն:
Երեւի
այս
եզրը
զգալով
էր,
որ
մոտ
մեկ
տարի
առաջ
լսեցի
քո
եւ
քո
ընկերների
համախմբման
կոչը՝
այդ
կործանարար
ընթացքը
կասեցնելու
համար:
Դա
այն
կոչն
էր,
որ
հնչեց 88-ին,
երբ
վտանգված
էր
Արցախը
ու
ճակատի
գիծը
անցնում
էր
մեր
եւ
ջարդարարների
միջեւ,
իսկ
հիմա՝
մեր
իսկական
եւ
խորթ
էության
միջեւ:
Այսօր
չկա
առճակատում
ազգայնականի,
կոմունիստի
եւ
ժողովրդավարի
միջեւ,
ինչպես
ոմանք
փորձում
են
մեզ
ներկայացնել:
Իսկական
ազգայնականը,
կոմունիստն
ու
ժողովրդավարը
այսօր
իրար
փոխլրացնող
են՝
երկրի
առաջ
ծառացած
խնդիրներ,
մրցակից
ծրագրեր
մշակելով,
միմյանց
ծրագրերը
լրացնող,
լավագույն
լուծում
գտնող
եւ
իրականացնող:
Մեր
հակառակորդը
կեղծ
ժողովրդավարն
է,
կեղծ
ազգայնականն
ու
կեղծ
կոմունիստը,
ովքեր
պատրանքներին
տրված,
փողի
եւ
իշխանության
մոլուցքից
ուղեղները
մթագնած,
իրենց
էությունն
աղճատած՝
կործանում
են
թե
իրենց,
թե
երկիրը:
Սիրելի
Ժիրայր | |