|
Ախալքալաք.
17.
Հոկտեմբերի.
Հայտարարությունը

Ջավախքի
հասարակական կազմակերպությունների հայտարարությունը
Ջավախքում
գործող
մի
շարք
հայկական-հասարակական
կազմակերպություններ
լուրջ
վրդովմունքով
ընդունեցին
հոկտեմբերի
15-ին
Երևանի
Կենտրոն
և
Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում ոստիկանության
ներկայացուցիչ Վալերի Գրիգորյանի այն հայտարարությունն, ըստ որի
Ջավախքի Ազգային գործիչ Վահագն Չախալյանն իր գործողություններով
սպառնացել է ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային
ամբողջականությանը, հասարակական կարգին և այլն:
Վերոհիշյալ կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ, որը
Ջավախք-իբնֆոն ներկայացնում է ամբողջությամբ ստորև:
Վահագն
Չախալյանն անմիջական և գործուն մասնակցություն ունենալով Ջավախքի
Երիտասարդական Մարզամշակութային Միության հիմնադրման, ինչպես նաև
ներքոստորագրյալ
բոլոր
կազմակերպությունների
կայացման ու աշխատանքների ծավալման գործում, մշտապես ղեկավարվել է
հայեցի սկզբունքներին հավատարիմ, իսկ եղած դժվարությունների և առաջացած
հիմնախնդիրների լուծման հարցում պայքարել անզիջում:
Մենք՝
ներքոստորագրյալ կազմակերպություններս, ջավախահայության իրավունքների
զանգվածային ոտնահարման դեմ պայքարող Ազգային գործիչի հետ համատեղ
գործելով, մինչ այսօր ուղղորդվում ենք այն գիտակցությամբ, որ Վահագն
Չախալյանը Ջավախքի հանրօգուտ գործունեությանն ու շահերի պաշտպանությանը
նպաստող քայլեր է միայն ձեռնարկում, սակայն հանկարծ Վալերի Գրիգորյանը
հանդես է գալիս հայտարարությամբ, որ իբր ՀՀ ԱԱԾ-ում Վահագն Չախալյանի
<<վտանգավոր>> գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն է
գտնվում:
2006
թվականի հոկտեմբերին Երևանի մատույցներում Վահագն Չախալյանի դեմ
կատարված գիշերային հարձակումը, ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրավաբանորեն անհին
ձերբակալությունը, անհեթեթ մեղադրանքների հրապարակային տարածումը և ապա
արտաքսումը ՀՀ տարածքից, վկայում են, որ ջավախահայության ազգային ու
քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում ՀՀ ԱԱԾ-ն չի առաջնորդվում
սահմանադրորեն ամրագրված օրինականությամբ, ինչն իր հերթին վնասում է
Հայաստանի միջազգային վարկանիշին ու Ջավախքի և աշխարհասփյուռ հայության՝
Հայոց պետության նկատմամբ տածած վստահությանը:
ՀՀ
ԱԱԾ-ն ոչ միայն իր հանցավոր անտարբերությամբ մինչ օրս օժանդակել է
Ջավախքի հայաթափմանը, այլև այսօր փորձելով պահպանել մի քանի
օլիգարխների անձնական ֆինանսական շահերը, չերկնչեց ոչ մի միջոցի առջև՝
կոտրելու 2005 թվականից նոր զարթոնք ապրած ջավախահայության
իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված պայքարի ոգին: Իսկ
Վահագն Չախալյանի և Գուրգեն Շիրինյանի դեմ ՀՀ-ում իրականացված հայտնի
դեպքերն այդ քայլերի գագաթնակետը հանդիսացան:
Արտահայտելով ջավախահայության ըմբոստությունը Ջավախքի Ազգային գործիչ
Վահագն Չախալյանին մեղադրող անհիմն հայտարարությունների կապակցությամբ,
սույն կազմակերպությունները դիմում են ՀՀ ԱԱԾ-ին Վահագն Չախալյանի՝ ՀՀ
ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու հասարակական
կարգին սպառնացող գործունեության վերաբերյալ կոկնկրետ ապացույցներ
ներկայացնելու պահանջով և հանդես չգալ ապատեղեկատվությամբ ու շինծու
մեղադրանքներով, այլապես ՀՀ ԱԱԾ-ն կներկայանա որպես Ջավախքի
հայաթափմանը նպաստող որոշ ուժերի գործիք կամակատար կազմակերպություն:
<<Ջավախքի
Երիտասարդական Մարզամշակութային Միություն>>
Ջավախք-ինֆո լրատվական-վերլուծական կենտրոն, տնօրեն՝ Նարինե Պողոսյան
Ջավախքի <<Երիտասարդական ռադիո>>, տնօրեն՝ Հարություն Կարախանյան
<<Ջավախքի
Սկաուտական Շարժում>>, պատասխանատու՝ Գուրգեն Շիրինյան
<<Տորք-Անգեղ>>
մարզադպրոց, պատասխանատու՝ Միշա Մարաբյան
<<Միասնական
Ջավախք>> ժողովրդավարական դաշինք՝ Արթուր Պողոսյան
<<Քաջատուն>>
շաբաթաթերթ, խմբագիր՝ Համլետ Անատոլյան
Ջավախքի
<<Միասնական
տեղեկատվական
համակարգ>>,
տնօրեն Էդուարդ Ալվերցյան
|